четверг, 24 декабря 2015 г.

Ուրախ հանդիպում էր

Մենք այսօր հանդիպման գնացինք Յուրի Սահակյանի հետ: Հավաքվեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցասրահում: Շատ լավ էինք պատրաստվել: Նրա համար արտասանեցինք և երգեցինք: Քանի որ  պարոն Սահակյանը լավ չէր լսում, մենք բարձր էինք խոսում, իսկ ընկեր Աշխենը՝ նրա աղջիկը, մեր ասածը կրկնում էր պարոն Սահակյանին: Այնտեղ շատ դուր եկավ ինձ: Ես արտասանեցի «Հոպոպը»,  Յուրի Սահակյանին լիքը հարցեր տվեցինք, և նա պատասխանեց: Հարցազրույցի ժամանակ նա մի փոքր հուզվեց: Հուզվեց այն պահին, երբ ինքը արտասանեց: Ինձ ամենաշատը դուր եկավ, երբ մենք արտասանում էինք, իսկ իմ ամենաչսիրած մասը  այն պահն էր, երբ արդեն պետք է գնայինք դպրոց: Յուրի Սահակյանը արդեն ծերացել է և համարյա չէր կարղանում խոսել.  նա մեկ բառ ասում էր, շունչ էր քաշում և երկրորդ բառը նոր ասում էր և այդպես շարունակ: Նրան, հարցերին պատասխանելու համար, օգնում էր իր  աղջիկը: Մենք այնտեղ շատ ծիծաղեցինք, և շատ լավ անցավ: Ինգա

Комментариев нет:

Отправить комментарий